Անասնաբուժության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը կզարգանա նոր ուղղություններով
12:56 - 29 հուլիսի, 2022

Անասնաբուժության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը կզարգանա նոր ուղղություններով

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ղեկավարությամբ, մասնակցել է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների գործունեությանը, ոլորտի հիմնախնդիրներին նվիրված սեմինարի։

ՍԱՏՄ ղեկավարը հանդես է եկել զեկույցով՝ «Անասնաբուժական ծառայությունը Հայաստանում, պարտավորությունները և հիերարխիկ կառուցվածքը, ենթակայության շղթան» թեմայով։

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի անասնահամաճարակային ու անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներին, անասնաբուժական գործունեությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանն ու համարակալմանը, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Նա կարևորել է հայ-վրացական համագործացությունը՝ նշելով, որ գործընկեր կառույցների ոլորտային մասնագետների նման քննարկումները կնպաստեն երկու երկրներում անասնաբուժության ոլորտում առավել արդյունավետ, արդիական և միջազգային նորմերին համահունչ վերահսկողության իրականացմանը:

Երկու երկրների մասնագետների կողմից հատկապես կարևորվել է մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարին ուղղված համատեղ միջոցառումների մշակումը՝ կանխարգելելու համար երկրից-երկիր դրանց ներթափանցման հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև հարևան երկրների միջև տեղեկատվության փոխանակմանը, շեշտվել է, որ հարցերի համատեղ քննարկումը նպաստում է տարածաշրջանում անասնահամաճարակային կայունության պահպանմանը և առևտրային հարաբերությունների ակտիվացմանը։

Սեմինարի ընթացքում զեկույցներ են ներկայացվել նաև Վրաստանի անասնաբուժական ծառայության գործունեությանը, երկու երկրների կենդանիների նույնականացման, գրանցման և հետագծելիության համակարգերին, ինչպես նաև լաբորատոր կարողություններին վերաբերող թեմաներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել