Օդի ջերմաստիճանը օգոստոսի 6-8-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
19:57 - 04 օգոստոսի, 2022

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 6-8-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 6-8-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել