Շոտլանդիայի կառավարությունը մտադիր է առաջիկայում օրինագիծ ներկայացնել մինչև 2021 թվականը Մեծ Բրիտանիայից անկախության նոր հանրաքվե անցկացնելու մասին: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը՝ ելույթ ունենալով Էդինբուրգում խորհրդարանականների առջև:
Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, «ընտրությունը Բրեքսիթի» և Շոտլանդիայի ապագայի՝ որպես անկախ եվրոպական ազգի» միջև պետք է արվի մինչև 2021-ի մայիսը, պարզաբանել է Սթերջենը, գրում է Deutsche Welle-ն:
Նոր հանրաքվե անցկացնելու համար Շոտլանդիան պետք է ստանա Լոնդոնի համաձայնությունը, վերջինս համարում է, որ այժմ նման հարցում անցկացնելու կարիք չկա:
comment.count (0)