factor.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ցավակցություն է հայտնել հայկական կողմին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԻՆ ղեկավարների անդամ երկրնըրի խորհրդի նիստին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպումը սկսվել է Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները պետք է համակարգված միջոցներ ձեռնարկեն աղետներից պաշտպանվելու համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։ «ՀԱՊԿ անդամ երկրներից պահանջվում է համակարգված և կոլեկտիվ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու մեր երկրների անվտանգությունը, այդ թվում՝ բնական և տեխնածին աղետներից»,- ասել է նա ՀԱՊԿ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 13-րդ նիստում։
comment.count (0)