«Ուկրաինական ուժերն առավոտյան խոշոր սադրանքի են դիմել Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ». ՌԴ ՊՆ
 |azatutyun.am|
12:06 - 01 սեպտեմբերի, 2022

«Ուկրաինական ուժերն առավոտյան խոշոր սադրանքի են դիմել Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ». ՌԴ ՊՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինական ուժերն այսօր առավոտյան խոշոր սադրանքի են դիմել Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ուկրաինական բանակի 60 զինվորներ նավերով հատել են Դնեպր գետը, որը բաժանում է պատերազմող երկու կողմերին, սակայն ռուսական ուժերը կարողացել են ոչնչացնել հարձակվողներին՝ այդ թվում օդուժի կիրառմամբ։

Մոսկվան մեղադրել է Կիևին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ատոմակայան ժամանելուն ընդառաջ սադրանք իրականացնելու մեջ։

Կիևը դեռ չի արձագանքել այս հաղորդագրությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել