Խորհրդարան չվերադառնալու վերաբերյալ «Պատիվ ունեմ»–ի որոշումը ուժի մեջ է, «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ
 |tert.am|
13:54 - 08 սեպտեմբերի, 2022

Խորհրդարան չվերադառնալու վերաբերյալ «Պատիվ ունեմ»–ի որոշումը ուժի մեջ է, «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 12-15-ը կմեկնարկի ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը։ Tert.am-ը զրույցել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու արդյոք ունե՞ն որոշում ԱԺ նիստերին ներկայանալու հետ կապված, թե՞ ոչ։

«Խորհրդարան չգնալու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ դեռ մայիս ամսին կայացրած որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ»,-  փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցությանը, ապա պատգամավոր Վահե Հակոբյանը փոխանցեց, որ այդ հարցով վաղը խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել