«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ՄԱՍԿ կուսակցությունից առաջարկ է ստացել՝ վարչապետին անվստահություն հայտնելու ՄԱՍԿ-ի նախաձեռնած գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն։ Նա նշեց՝ քննարկումների արդյունքում տվել է համաձայնությունը։ Մարուքյանը հայտնեց նաև, որ հանդիպումներ կնախաձեռնի ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։  Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրում Էդմոն Մարուքյանին։ Հիշեցնենք, որ գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն։ Ավելի վաղ՝ «Արթուն ենք» շարժման նախաձեռնած անվստահության գործընթացի շրջանակում «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր, որ առանց որեւէ նախապայմանի կքննարկեն թեկնածուի հարցը ու կնախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խմբակցությունն ունի 6 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունն էլ նշել էր, որ կտրամադրի իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
15:26 - 16 մայիսի, 2025
Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը:  Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում: Հատկապես դա արտահայտվում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, նաև որոշ եվրոպական երկրներից»,–ասաց պատգամավորը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հարցին՝ Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանից որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունի:   «Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ Ադրբեջանի կողմից՝ վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը: Եվ միայն կանխատեսելիության դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում»,–ասաց պատգամավորը: Նա դա շատ կարևոր համարեց ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու և համապատասխան սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար:  
11:43 - 16 մայիսի, 2025
Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը:  Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում: Հատկապես դա արտահայտվում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, նաև որոշ եվրոպական երկրներից»,–ասաց պատգամավորը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հարցին՝ Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանից որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունի:   «Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ Ադրբեջանի կողմից՝ վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը: Եվ միայն կանխատեսելիության դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում»,–ասաց պատգամավորը: Նա դա շատ կարևոր համարեց ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու և համապատասխան սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար:  
11:43 - 16 մայիսի, 2025
ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  Նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։ «Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Հանձնաժողովը նախատեսվում է կազմել 5 անդամից և սահմանել դրա գործունեության առավելագույն ժամկետը՝ մինչև 2 ամիս»,-ասաց Թովմասյանը։ Նախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։ «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ կետերը հստակ սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս»,-ընդգծեց Թովմասյանը։ Պատգամավորը նաև հիշեցրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթները, որոնք արգելում են լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ «Հաշվի առնելով այս իրողությունները, ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անհրաժեշտություն են համարում նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու պատգամավորի վարքը և տալու եզրակացություն՝ նման վարքի կրկնությունը բացառելու նպատակով»,-եզրափակեց Թովմասյանը։
14:02 - 06 մայիսի, 2025
Պատրաստակամություն ենք հայտնում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «Պատիվ ունեմ» խմբակցություն

Պատրաստակամություն ենք հայտնում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «Պատիվ ունեմ» խմբակցություն

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը հրապարակել է «Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանի նամակին իրենց պատասխանը, որով պատրաստակամություն են հայտնում նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Պատասխանում ասված է․ « - Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահության հայտնելու գործընթացն է,- գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու,- մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որեւէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։ Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել։
12:22 - 06 մայիսի, 2025
«Հայաստան» խմբակցությունը կմիանա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին

«Հայաստան» խմբակցությունը կմիանա Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։ «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։   Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:   Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։   Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ Այնուամենայնիվ,   «Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։   Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:   Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»,- նշված է գրառման մեջ։
14:47 - 02 մայիսի, 2025
Նամակներ պատգամավորներին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով
 |azatutyun.am|

Նամակներ պատգամավորներին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով |azatutyun.am|

azatutyun.am: «Արթուն ենք» շարժման անունից 107 պատգամավորի անունով նամակներ հանձնվեցին Ազգային ժողովին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։ Շարժումը նախաձեռնողները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականությունը, գործել է կառավարության ծրագրին տրամագծորեն հակառակ և դա բավարար հիմք է, որպեսզի պատգամավորը նրան անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնեն: Իշխանականներն այս պահին չեն արձագանքել, սակայն ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը բացառել էր, որ ՔՊ-ից որևէ մեկը միանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: Անցած շաբաթ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն Հայկ Մամիջայնանն էր ասել՝ իրենց քաղաքական ուժը համարում է, որ Փաշինյանին հեռացնելու ամենաիրատեսական ճանապարհը իմփիչմենթն է և իրենք պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Իսկ թե ընդդիմադիր մյուս՝ «Հայաստանն» խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետին անվստահություն հայտնելու հարցում, պատգամավոր Քրիստինե Վարդանյանն օրերս հայտարարել է՝ բաց են ցանկացած քննարկման համար: Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն, իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի:
15:35 - 28 ապրիլի, 2025
ԱԺ հանձնաժողովը մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին:  Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հիմնավորումն այն է, որ Անդրանիկ Քոչարյանն այս տարի մարտի 20–ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ունեցել է տհաճ, դատապարտելի միջադեպ՝ նրա նկատմամբ կիրառելով ակնհայտ խտրական վերաբերմունք»,–ասաց Թագուհի Թովմասյանը: Ըստ նրա՝ պատգամավորը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, նաև չի հարգել հանրության բարոյական նորմերը, թույլ է տվել ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով նախատեսված դրույթների խախտում: Թովմասյանի խոսքով՝ մասնավորապես խախտվել են ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 3–րդ հոդվածի 2–րդ և 8–րդ կետերը: 2–րդ կետը սահմանում է, որ պատգամավորի էթիկայի կանոններից է հարգել հանրության բարոյական նորմերը, 8–րդ կետը՝ հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ցանկանում են ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ գնահատական տալու Անդրանիկ Քոչարյանի վարքին: Ըստ Թովմասյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է կրել պատասխանատվություն պատգամավորի վարքի վերաբերյալ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հորդորեց զերծ մնալ ժամանակավոր հանձնաժողովի կազմումից: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ հանձնաժողովը պետք է կազմվի խմբակցություններում պատգամավորների համամասնությամբ: «Այսինքն՝ առաջարկված 5–հոգանով խմբում հնարավոր է, որ մեծամասնության քանակն ավելի շատ լինի: Եթե առաջնորդվենք այս կանոնակարգով, մեծամասնության գործունեությունից է կախված լինելու թե որոշումների կայացումը, թե հանձնաժողովի աշխատանքի կենսունակությունը»,–ասաց Ղազարյանը:  Իշխանությունը մտադիր է էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորել: Նա նշեց, որ մշտական հանձնաժողովի անդամների քանակությունը լինելու է պարիտետային սկզբունքով: Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովի կենսունակությունը, գործունեությունը և չափորոշիչները հենց հիմա մշակվում են, շուտով կլինեն: «Չշտապենք, այս փուլում զերծ մնանք ժամանակավոր հանձնաժողովի կազմումից»,–նշեց Ղազարյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մինչև այս նստաշրջանի ավարտը առնվազն առաջին ընթերցմամբ ընդունելու են էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ: Նա ևս նպատակահարմար չհամարեց ընդդիմության առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա լինելու է մեծամասնության հանձնաժողով:  «Ինչ վերաբերում է կոնկրետ պատգամավորի վարքագծին, ապա, եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ, մեկ անգամ տեղի ունեցած դեպք չէ, պարբերաբար կրկնվելու է, վաղը մյուս օրն այդ էթիկայի հանձնաժողովը ձևավորվելու է, այդ մարդը վաղ թե ուշ հայտնվելու է էթիկայի հանձնաժողովի տիրույթում»,–ասաց Վարդանյանը:  Երկար քննարկումներից հետո հանձնաժողովի նիստում նախագիծը հավանության չարժանացավ:
16:21 - 25 ապրիլի, 2025
«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու չունի, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի
 |azatutyun.am|

«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու չունի, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի |azatutyun.am|

azatutyun.am: «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի, հենց դրա հարամ էլ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում, «Ազատության» հարցին ի պատասխան խորհրդարանում հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է, դրա համար էլ հստակ ծրագիր կա։ Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, Թովմասյանն այսօր ասաց, որ տեղյակ չէ։ «Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հանրայնացնել», - երեկ ասել էր Սերժ Սարգսյանը: Երրորդ նախագաը նաև նշել էր, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի: Վարչապետին անվստահություն հայտնելու համար պատգամավորների ներկայացրած ԱԺ որոշման նախագծում պետք է լինի նաև նոր վարչապետի անունը։
16:06 - 25 ապրիլի, 2025
Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր
 |news.am|

Այդ ինչպե՞ս «Գոլդեն փելեսը» պետությունը նվեր է ստացել 15,8 մլրդ դրամի դիմաց, հետո այն վաճառվել է 5 մլրդ-ով. պատգամավոր |news.am|

news.am: «Գոլդեն փելես» հյուրանոցը  նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է 15 միլիարդ 800 դրամով, այդքան է գնահատվել պետության կողմից նվերի գինը, բայց այդ նվերը երկուս ու կես տարի հետո 5 միլիարդ դրամով է վաճառվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ընդ որում վաճառվել է մարելու տարբերակով, ամեն տարի մեկ միլիարդով պիտի գործարարը մարի, մյուս տարի լրանում է վերջնաժամկետը։ Այսինքն ուզում եմ հասկանալ այստեղ պետության ահռելի կորուստը, որ կրել է, արդյոք դատախազության կողմից որևէ ուշադրության արժանացել է»,-ասաց նա: Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Դուք նվիրատվություն եզրույթն եք օգտագործում, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, խոսքը պատճառված հնարավոր վնասի վերականգնման մասին է։ Մենք նմանատիպ իրավիճակներ էլի ունենք։ Օրինակ, բոլորովին վերջերս քրեական մեծ վարույթի շրջանակներում մի քանի միլիարդ արժողությամբ գույք կրկին վերադարձվեց պետությանը և կողմը գրել էր, որ քանի որ անցել են վաղեմության ժամկետները, համաձայն է իր նկատմամբ վաղեմություն կիրառելու և ցանկանում է նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելը։ Տվյալ դեպքում վնասը վերականգնվել էր գույքային արտահայտմամբ։ Ուստի ձեր կողմից նշված իրավիճակը ևս մեխանիկական նվիրատվություն չէ: Այստեղ դուք կորուստ բառը օգտագործեցիք, ճիշտն ասած, այս ընթացքում ես ոչ մի անգամ տարաժամկետ վճարումների հետ կապված կոռուպցիոն դրսևորման չեմ հանդիպել»: Թագուհի Թովմասյանը հստակեցրեց, որ իր հարցը ոչ թե տարաժամկետ վճարման մասին էր, այլ այն մասին, որ պետությունը նվիրատվություն է ստացել 15.8 միլիարդ դրամ, բայց վաճառել է այդ գույքը 5 միլիարդով։ «Հիմա պետությունը օգտվե՞լ է, թե՞ տուժել այս թվաբանության մեջ։ Արդյո՞ք այստեղ կա ձեզ իրավաբանորեն հետաքրքրող հարց։ Օրինակ, ինձ մոտ առաջանում է այդ հարցը, ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ հենց այդ գործարարին, ինչու՞ հենց այս դեպքով և ինչո՞ւ 15.8 միլիարդանոց գույքը նա կարողանում է գնել 5 միլիարդով: Հիմա եթե ասեն, որ չի վաճառվում, բա այդ դեպքում պետությունը ուռճացված գներով է նվիրատվությունը ստացե՞լ, եթե նույնիսկ վնասի վերականգնումն էլ հետն է»: Գլխավոր դատախազը միայն ասաց, որ իրենք լիազորություն չունեն որոշելու, թե գույքը ոնց պետք է տնօրինվի. «Եթե դուք որևէ պարզաբանման անհրաժեշտություն եք տեսնում, կխնդրեմ պետգույքի կառավարման կոմիտեից ճշտեք, թե գնահատումը ինչ տրամաբանությամբ է իրականացվել, և եթե մտահոգություններ ունեք, խնդրում եմ ուղղակի ուղարկեք մեզ, մենք ստուգողական գործողությունների արդյունքում կհասկանանք կոռուպցիոն դրսևորումներ կան, թե չէ»:
14:12 - 25 ապրիլի, 2025
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած անձն ազատազրկվել է

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած անձն ազատազրկվել է

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: «Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մարտի 25-ին տեղեկացրել էր, որ դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:  Դատախազությունից հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի բնակիչ Ա.Վ.-ի բնակարան և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես ընտրակաշառք, առաջարկել 30 հազար դրամ: Քաղաքացին մերժել էր առաջարկը: Բացի այդ, Կ.Խ.-ն ընտրակաշառք էր առաջարկել նաև Ա.Վ.-ի երկու դուստրերին: Նրանցից մեկը համաձայնել էր առաջարկին և ստացել 30 հազար դրամի չափով ընտրակաշառք: Կ.Խ.-ի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով՝ նրա նկատմամբ 2021 թվականի հուլիսի 1-ին հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:  2024 թվականի մարտի 5-ին Կ.Խ.-ն ներկայացել էր Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ձերբակալվել էր ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Կ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էին համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 2 ամիս ժամանակով, 1 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի  դատավճռով  Կ.Խ.-ն մեղավոր  էր ճանաչվել, նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով (պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով): Կ.Խ.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեմ Գլխավոր դատախազության կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, մերժվել էր:  Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը բավարարվել է: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ փոփոխել է Կ.Խ.-ի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ հակակոռոպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշումը, վերացրել է Կ.Խ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և թողել կրելու 4 տարի 1 ամիս 17 օր ժամկետով ազատազրկումը: Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։  
13:52 - 15 ապրիլի, 2025
«Քաղպայմանագիրն» ամեն ինչի կդիմի Գյումրու ընտրություններում հաղթելու համար. Տիգրան Աբրահամյան
 |news.am|

«Քաղպայմանագիրն» ամեն ինչի կդիմի Գյումրու ընտրություններում հաղթելու համար. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Գյումրիում, իր անոնսն էր ստացել դեռ չորեքշաբթի՝ Հայաստանի խորհրդարանում կառավարության անդամների հետ պատգամավորների հանդիպման ժամանակ։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական մեծամասնության առաջնորդը խորհրդարանի ամբիոնից, փաստորեն, ազատել է իրավապահ մարմիններին իրենց պարտավորություններից։ Այժմ, ըստ պատգամավորի, նրանք գործելու են նրա անձնական պատկերացումների շրջանակում։ «Սա հիմնված է ոչ թե օրենքի եւ Սահմանադրության, այլ իշխող ուժի առաջնահերթությունների վրա, որոնք արտահայտվում են ձերբակալություններով, ճնշումներով, անընդունելի միջոցների կիրառմամբ»,- ասել է Աբրահամյանը։ Նա ընդգծել է, որ Գյումրու քաղաքապետի թեկնածուի՝ իրենց գործընկեր Մարտուն Գրիգորյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող ողջ գործընթացն իր նկարագրած իրադարձությունների շրջանակում է։ Պատգամավորի խոսքով՝ անօրինական քայլեր են ձեռնարկվել ոչ միայն Մարտուն Գրիգորյանի, այլեւ ընդդիմադիր մյուս թեկնածուների նկատմամբ։
14:02 - 28 մարտի, 2025
«Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի ԱԺ նիստին, որի ժամանակ քննարկվելու է Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

«Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի ԱԺ նիստին, որի ժամանակ քննարկվելու է Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարել է, որ չի մասնակցի Ազգային ժողովի քառօրյա նիստին. «ՀՀ ԱԺ առաջիկա նիստերին օրվա կառավարիչների կողմից ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը ֆրակցիան չի մասնակցելու։ Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար գործիք դարձած ՀՀ իրավապահ համակարգի գործողությունների քաղաքական գնահատականները տրված են ՀՀԿ Գործադիր մարմնի սույն թվականի մարտի 12-ի և մի շարք այլ հայտարարություններում»: Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստերում քննարկվելու է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և ՔՊ խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը համարում է շինծու ու կոչ է արել «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններին չմասնակցել նիստերին։ 
20:23 - 24 մարտի, 2025
Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել. Աբրահամյան

Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել. Աբրահամյան

««Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին»,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  «Հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ: Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից: Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք»,- գրել է Աբրահամյանը։  Հիշեցնենք, որ նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։  ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։  
12:28 - 14 մարտի, 2025
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին |armenpress.am|

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է, որ իրենց և ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության միջև խզում չկա:  Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հնարավոր տարաձայնությունների, խզման վերաբերյալ հարցին:  «Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա, բացարձակ չկա»,–ասաց Մամիջանյանը:  Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ոմանց մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը տիրաժավորելու մեջ:   «Եվ պարզվեց, որ դա նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-նշեց նա:   
12:48 - 06 մարտի, 2025
ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը

ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց. «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը

ՀՀ օրհներգի քառատողերի հերթականությունը փոփոխվեց: ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը՝ «հաշվի առնելով ավելի լայն հանրային քննարկման և նաև հետագայում իրենց առաջարկությամբ բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը»: Այսպիսով՝ օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխվում են, և այն այսուհետ եզրափակվելու է այս նախադասությամբ. «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Փոփոխությունը նախաձեռնել էր ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունը:
11:54 - 05 մարտի, 2025