Արթուր Ալեքսանյանը` աշխարհի առաջնության քառակի չեմպիոն |sport.news.am|
23:21 - 12 սեպտեմբերի, 2022

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի առաջնության քառակի չեմպիոն |sport.news.am|

sport.news.am: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:

97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ իրար հաջորդող երկու միավորանոց գլորումներով հաշիվը դարձրեց 5:0: Միլովն առաջին մրցափուլում միավոր չկարողացավ վաստակել:

Երկրորդ մրցափուլում Միլովը պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ, բայց օլիմպիական չեմպիոնը հրաշալի պաշտպանվեց ներքեւում: Մինչեւ գոտեմարտի ավարտը Արթուր Ալեքսանյանը Միլովին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց: Գոտեմարտն ավարտվեց 5:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակով:

Աշխարհի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջանը կատարեց հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը նաեւ նրա անձնական մարզիչն է:

Նախորդ անգամ Ալեքսանյանն ու Միլովը հանդիպել էին 2020 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Ալեքսանյանը հաղթանակի էր հասել 2 րոպեում 9:0 հաշվով: Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

 

Լուսանկարը` առաջնության կիսաեզրափակչից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել