Շարունակվում է «Սպայկա»–ի տնօրենին կալանավորելու դեմ ներկայացված բողոքի քննությունը |news.am|
08:10 - 29 ապրիլի, 2019

Շարունակվում է «Սպայկա»–ի տնօրենին կալանավորելու դեմ ներկայացված բողոքի քննությունը |news.am|

news.am։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 29–ին շարունակվում է «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։ Նշենք, որ գործը դատարանում քննվում է դռնփակ կարգով։ Ղազարյանի շահերը պաշտպանում են 7 փաստաբաններ։

Հիշեցնենք, որ Ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել