Կիեւում պարգեւատրել են հայ դիվանագետներին |armtimes.com|
16:06 - 26 ապրիլի, 2019

Կիեւում պարգեւատրել են հայ դիվանագետներին |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 26-ին Կիեւում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լիանա Գեւորգյանին եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Հայկ Հակոբյանին հանձնվել են «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշաններ Ուկրաինայի հայերի միության զարգացման մեջ ավանդի համար:

AnalitikaUA.net-ը հայտնում է, որ հանդիսությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը եւ Միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում դիվանագետներին ուկրաինա-հայկական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ արգասավոր աշխատանքի համար: «Արժի նշել, որ Լիանա Գեւորգյանը եւ Հայկ Հակոբյանը այս տարի ավարտում են Ուկրաինայում մասնագիտական ուղին, եւ մենք նրանց շնորհավորում ենք իրենց դիվանագիտական առաքելության հաջող իրականացման համար»:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

ՈւՀՄ- ի ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել