Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ Դավիթ Սանասարյանի հետ կապված արձագանքին։
«Չգիտեմ, թե ու՞մ նկատ ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է:
Բայց այս գործում կան ակնհայտ խնդիրներ (մի ամբողջ փունջ) և ես հույսով եմ, որ Վարչապետի կողմից «նորմալ քննության ապահովելը» կարտահայտվի քննության բազմակողմանիթյան ապահովմամբ և ոչ «Վանեցյանի գործնա, թող ինքն էլ անի»-ով:
Հ.Գ. Իմիջայլուց, ինչի՞ համար ենք մեք ՀՔԾ պահում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի գործը պիտի ԱԱԾ-ն քննի»,-գրել է Իոաննիսյանը։
comment.count (0)