Փաշինյանը  աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ տիկնոջ հետ
09:51 - 03 փետրվարի, 2025

Փաշինյանը աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ տիկնոջ հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ:

Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ կառավարություն / 23.01.2025, այց Շվեյցարիա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել