Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է Ճապոնական ծովի շրջանում ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին |news.am|
20:17 - 08 հոկտեմբերի, 2022

Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է Ճապոնական ծովի շրջանում ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին |news.am|

news.am: Տոկիոն և Վաշինգտոնը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Ճապոնիայի շուրջը, ներառյալ Ճապոնական ծովում՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության Շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

«Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման և մեր երկրի շուրջը անվտանգության ոլորտում լարվածության աճի ֆոնին մեր երկրի ինքնապաշտպանական ուժերը և ԱՄՆ զինված ուժերը իրականացնում են հետևյալ զորավարժությունները։ Ժամկետը՝ հոկտեմբերի 1-ից»,- նշվում է Միացյալ կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հյուսիսային Կորեան ավելի վաղ հայտարարել էր, որ իր վերջին հրթիռային փորձարկումները ինքնապաշտպանության միջոց են ԱՄՆ-ի ուղղակի ռազմական սպառնալիքներից: ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 25-ից վեց հրթիռ է արձակել։ Երկրի ազգային ավիացիոն վարչությունը նշել է, որ փորձարկումները «կանոնավոր և պլանավորված քայլ են»։

Հոկտեմբերի 6-ին Փհենյանը կրկին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Նույնպիսի հրթիռային փորձարկումներ են տեղի ունեցել մի քանի օր առաջ։ Շուտով հետևել է Սպիտակ տան արձագանքը, որտեղ ԿԺԴՀ-ի հրթիռի արձակումն անխոհեմ որոշում են անվանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել