Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, կատարվել՝ 1578 թեստավորում: Առողջացել է 158 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 հազար 513 դեպք, որոնցից 434 հազար 599-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 33 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել, կատարվել՝ 3 միլիոն 231 հազար 885 թեստավորում:
comment.count (0)