Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Բագրատ Գևորգյանը։ Այս մասին տեղեկանում է Հայաստանի Թատերական գործիչների միության տարածած ցավակցական հաղորդագրությունից:
ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում ժամը 14.00-ին:
Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 4-ին Երևանում։
Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։
1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։
2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։
2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» -ի ։
2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» -ի։
comment.count (0)