«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքի՝
10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր,
Արարատի մարզի`
10:00-12:00 Մասիս քաղաք` Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի գյուղեր, Սայաթ-Նովա գյուղ մասնակի,
11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Գայի, Գոլեցյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,
Վայոց Ձորի մարզի՝
11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի,
Կոտայքի մարզի՝
11։00-14։00 Բջնի համայնք, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզի՝
12։00–16:00 Մարտունի համայնք՝ Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, գյուղերն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, «ԴԻ-ՎԻ-Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզի՝
12:00-14:00 Դիլիջան քաղաք`Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի, Թեղուտ գյուղ,
Շիրակի մարզի՝
10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Փոքր Սեպասար գյուղի 1-ին փողոց,
10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Ձորակապ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, Ամասիայի տարածաշրջանէ Ամասիա գյուղի 25-րդ, 26-րդ և 28-րդ փողոցներ մասնակի:
comment.count (0)