Շատ խանութներ հրաժարվում են 2 շաբաթվա ընթացքում հետ վերցնել գնված ապրանքը. Օրենքն այս առումով կխստացվի
08:57 - 03 մայիսի, 2019

Շատ խանութներ հրաժարվում են 2 շաբաթվա ընթացքում հետ վերցնել գնված ապրանքը. Օրենքն այս առումով կխստացվի

Թեեւ օրենքի պահանջ է, որ ոչ պարենային ապրանքների վաճառքի դեպքում՝ գնորդ իրավունք ունի 2 շաբաթվա ընթացքում գնված ապրանքը վերադարձնել, շատ խանութներ պարզապես մերժում են այդ նորմի կիրառում՝ չարաշահելով քաղաքացիների իրազեկվածության պակասը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի, պարզ տեղեկատվական թերթիկով երեւացող տեղում հայտարարի, որ պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում ապրանքի վերադարձը կամ փոխանակումն ապահովել, որ դա չդառնա հայեցողական կամայականության պատճառ:

Առաջին հայացքից պարզ կարգավորում է, բայց հասունացած ու անհրաժեշտ է: շուտով դա ներկայացնելով ԱԺ, կստանանք մի կարգավորում, որ առօրյայում կպարզեցնի մեր քաղաքացիների կյանքը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել