Հայաստանի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
21:05 - 02 դեկտեմբերի, 2022

Հայաստանի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կոտայքի մարզի Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել