Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով
19:47 - 06 դեկտեմբերի, 2022

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով

Դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել