Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ |1lurer.am|
20:50 - 16 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Լիտվայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:

 

«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է հումանիտար ծանր հետևանքների։

Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում»,- նշված է մերձբալթյան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել