Բաքուն ունի սեփական ուժեր՝ Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբեթովը՝ մեկնաբանելով ռուս խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին․ ներկա պահին այն Ադրբեջանի Հանրապետության տարածքում է, որը ունի բավարար սեփական ուժեր անվտանգության ապահովման համար։ Այդ հարցը միակողմանի չի կարգավորվում։ Ենթադրում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծամասամբ կախված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարից»,- ասել է գլխավոր քարտուղարը։
comment.count (0)