Ուղիղ քննարկումներում մենք կոնկրետ մեխանիզմ կամ ֆորմալ դեր չունենք․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
17:46 - 19 դեկտեմբերի, 2022

Ուղիղ քննարկումներում մենք կոնկրետ մեխանիզմ կամ ֆորմալ դեր չունենք․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ես իսկապես ողջունում եմ բոլոր կառուցողական ջանքերը, որոնք նպաստում են կարգավորման գործընթացին։ Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Ես նաև ողջունում եմ Եվրոպական միության կենտրոնական դերն այս հարցում։ Ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է աջակցող դեր խաղալ երկու մայրաքաղաքների միջև քաղաքական երկխոսության միջոցով վստահության ձևավորման գործում: Սակայն ուղիղ քննարկումներում մենք կոնկրետ մեխանիզմ կամ ֆորմալ դեր չունենք»,- ասել է Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչը։

Կոլոմինան նաև հավելել է, որ իերնք կշարունակեն աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել