Բերդ քաղաքում հողաշերտի փլվածքի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Հունվարի 20-ին՝ ժամը 14:13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՓԾ-ն պարզել է, որ նշված հասցեում խողովակաշար անցկացնելու համար փորված փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։
«Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շատպօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը»,- ասվում է գերատեչության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՓԾ մամուլի ծառայության
comment.count (0)