Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը
 |1lurer.am|
12:05 - 02 փետրվարի, 2023

Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:

«2011-2020 թթ. ընթացքում միջինում ավելի քան 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում: 2022 թվականին նկատեցինք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը: 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ կա բավականին բարձր ներուժ ոլորտի զարգացման համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Նրա խոսքով՝ հագուստի արտադրությունը 2020-2022 թթ. ապահովել է մոտ 11 հազար 500 աշխատատեղ:

«Ծրագրով նախանշվել է 3 առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրական կարողությունների զարգացում և օպտիմալացում, արտահանմանն ու վաճառքներին միտված ծրագրեր»,- ասաց նա:

Այս ուղղությունների համար առաջիկա տարիներին նախատեսվում է տրամադրել մոտ 14 միլիարդ դրամ: 

«Ծրագրի իրականացման արդյունքում արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ»,- նշեց փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել