{Հերքված} ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոփոխել են. «անդամներ» բառը փոխարինվել է «դատավորներ»-ով
18:47 - 23 հունիսի, 2019

{Հերքված} ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոփոխել են. «անդամներ» բառը փոխարինվել է «դատավորներ»-ով

Սահմանադրական դատարանի կայքում արագ-արագ փոխել են «ՍԴ կառուցվածք» բաժնի «ՍԴ անդամներ» ենթաբաժինը և բովանդակության անվանումները: Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր ՍԴ անդամներ, այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը՝ նշելով, որ դա արվել է այս երկու օրերի ընթացքում, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» է եղել գրված: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով այդ փոփոխությունը մինչ այժմ նկատելի է:

Սուրեն Դեհերյանը մի քանի ժամ անց լրացում է կատարել իր գրառման մեջ.

«Իմ գործընկերները հավաստիացնում են, որ այս փոփոխությունը տեսել են 2018 թ. մայիսին։ Այսինքն շատ ավելի շուտ, քան իմ նշած դատան։ Չհավատալու հիմքեր չեմ տեսնում։ Բայց իմ ասած տեխնիկական խնդրի պատճառով «ՍԴ անդամ» ենթաբաժինը այսօր էլ կա, ու ես հենց այդպես եմ մտնում այդ էջ»,- գրել է Դեհերյանը։

Fip.am-ը, ւսումնասիրելով 2018 թ. և 2019 թ. «ՍԴ կառուցվածքը» բաժնում արված փոփոխությունները, նկատել է, որ տվյալ էջում «ՍԴ անդամներ» ենթաբաժինը «ՍԴ դատավորներ» է անվանափոխվել դեռևս 2018 թ. մայիսի 31-ին։ 2019 թ., ըստ https://web.archive.org-ի, «ՍԴ կառուցվածքը» բաժնում ընդամենը մեկ փոփոխություն է կատարվել՝ հունիսի 21-ին՝ ավելացվել են ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի տվյալները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել