Ադրբեջանի նախագահն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|
19:33 - 14 փետրվարի, 2023

Ադրբեջանի նախագահն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ Խովաևը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջան կատարած իր այցի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացին աջակցելու նպատակով Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել