Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով
15:35 - 11 մարտի, 2023

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով

 Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մարտի 14-15-ը՝ առանձին շրջաններում, 16-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը և 16-ին հնարավոր է անձրև:

 

 

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել