Earlyone-ը շարունակում է կրճատել սպասելաժամանակն  առողջապահության ոլորտում
18:41 - 21 մարտի, 2023

Earlyone-ը շարունակում է կրճատել սպասելաժամանակն առողջապահության ոլորտում

Earlyone ընկերության նոր լուծման շնորհիվ բուժառուներն այսուհետ կարող են նախապես ժամ ամրագրել բժշկի այցելելու համար, իսկ բժշկական անձնակազմը՝ կառավարել գրաֆիկն ու ծանրաբեռնվածությունը։

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Earlyone-ը շարունակում է բարելավել իր գործիքակազմը՝ հնարավորինս սահուն դարձնելու ծառայություն ստանալու գործընթացը։

Հատուկ մշակված ալգորիթմի և բջջային հավելվածի շնորհիվ այժմ բուժառուները կարող են նախապես ժամ ամրագրել բժիշկի այցելելու համար, իսկ բժշկական անձնակազմը՝ կառավարել գրաֆիկն ու ծանրաբեռնվածությունը։ 

«Երկար ուսումնասիրություններից և հերթի տեսակների վերլուծությունից հետո մեր թիմը ստեղծել է լուծում, որ բուժառուին թույլ է տալիս նախապես գրանցվել որևէ ծառայության համար օնլայն կամ օֆֆլայն (զանգով) և սպասարկվել իր իսկ նախընտրած ժամին։ Մեր համակարգը միավորում է բոլոր տեսակի հոսքերը և ավտոմատ կերպով կառավարում հերթերը, դրանով իսկ հեշտացնում բուժօգնություն ստանալու գործընթացը»,- ասում է Earlyone ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանը։

Միանալով համակարգին՝ բուժհաստատությունները ստանում են հետևյալ ֆունկցիոնալը՝

  • բուժառուի սպասելաժամանակի կրճատում,
  • բժիշկների ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում և պարապուրդների կրճատում,
  • նախնական գրանցում չունեցող բուժառուների հոսքերի հավասար բաշխում,
  • բուժառուների առաջնահերթության սահմանում։

Գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներբեռնել Earlyone անվճար հավելվածը, մուտք գործել «Առողջություն» բաժին, ընտրել համապատասխան կազմակերպությունը, մասնաճյուղը, ծառայությունը, այնուհետև օրն ու ժամը և հերթագրվել նախապես։

«Բուժառուների մեծ հոսքը կառավարելու հարցում մեզ օգնեց Earlyone համակարգը, որի շնորհիվ կարողացանք գրագետ համակարգել հերթերը, ինչպես նաև կրճատել բուժհիվանդների և այցելուների սպասելաժամանակը»,- նշում է «Աջափնյակ» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորի Մանուկյանը։

Բջջային հավելվածի շնորհիվ այսօր 150,000-ից ավելի օգտատեր հնարավորություն ունի բացարձակապես անվճար ամրագրում կատարելու մի շարք բժշկական կենտրոններում և սպասարկվելու իր նախընտրած ժամին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել