Մհեր Գրիգորյանը և Իսպանիայի դեսպանը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր
20:40 - 28 մարտի, 2023

Մհեր Գրիգորյանը և Իսպանիայի դեսպանը քննարկել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման և տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման հետ կապված գործընթացների վերաբերյալ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել