armenpress.am: Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2019 թվականին Հայաստանի և Չեխիայի միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։ Հարցն ընդգրկված էր Հայաստանի կառավարության՝ մարտի 30-ի նիստի օրակարգում։
Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը:
Համաձայնագիրը կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համաձայնագրի համապատասխանությունը որոշելու նպատակով։
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանն ու վավերացմանը։
comment.count (0)