Ռուսաստանի արտգործնախարարը մեկ շաբաթից կմեկնի Թուրքիա |azatutyun.am|
19:16 - 30 մարտի, 2023

Ռուսաստանի արտգործնախարարը մեկ շաբաթից կմեկնի Թուրքիա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարը մեկ շաբաթից կմեկնի Թուրքիա․ հանդիպման օրակարգում է նաև ղարաբաղյան խնդիրը, հայտարարել է Արտգործնախարարության խոսնակը։

«Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հրավերով, կմեկնի Թուրքիա։ Երկու նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցությունը, Ուկրաինան, Սիրիան և Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը», - ասել է Մարիա Զախարովան։

Լավրովն ու Չավուշօղլուն նաև հեռախոսազրույց էին ունեցել երկու շաբաթ առաջ, մինչ այդ՝ մարտի սկզբին էլ հանդիպել՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել