Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Փաշինյանի կարծիքով՝ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում, քանի որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը

Փաշինյանի կարծիքով՝ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում, քանի որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը

Այսօր վարչապետի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի լրագրողներից մեկը անդրադարձավ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարությանը, թե իրենք հստակ տեղեկություններ ունեն, որ արեւմուտքը հայերին ուղերձ է հղում՝ «եկեք մեզ մոտ, քշեք ձեր տարածքից ռուսներին, սահմանապահներին եւ ռազմակայանը, եւ ամերիկացիները կօգնեն ձեզ ապահովել ձեր տարածքային անվտանգությունը»։ Նույն այդ հայտարարության տեքստում Լավրովն ասել էր, թե մինդեռ եթե ՀԱՊԿ առաքելությունը արդեն գործեր Հայաստանի տարածքում, տարածաշրջանում իրավիճակն ավելի շահեկան կլիներ։ Բայց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե անգամ քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը․ Հայաստանն այդպիսի ազդակներ ստացե՞լ է։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «հիմնվելով Ձեր մեջբերման վրա՝ կասեմ հետեւյալը․ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը․ ֆունդամենտալ պրոբլեմն էս ա։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա։ Սա ֆունդամենտալ պրոբլեմն է, ամբողջը չէ, բայց պրոբլեմների 90 տոկոսը կամ դա է կամ բխում է դրանից»։  Փաշինյանի խոսքով՝ քշելու, դուրս մղելու կամ որեւէ ձեւով հարաբերությունները խզելու որեւէ ազդակ Հայաստանը չի ստանում եւ չի ստացել, եւ Փաշինյանի կարծիքով,  էդպիսի ազդակ դժվար երբեւէ կլինի։ «Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում ՌԴ-ին։ Այսինքն՝ մենք մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, եւ կարծում եմ, որ որեւէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ-ի եւ մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ։ Եկեք դիտարկենք Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը․ ի վերջո չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանքցը վերահսկողության տակ պահելը ՌԴ պարտավորությունն է։ Էդ նրբության մասին նախկինում էլ եմ խոսել, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն եռակողմ հայտարարությունը ստորագրել է, էդ հայտարարության մեջ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Եւ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրումը հենց այդ պարտավորության խախտում է։ Այսինքն՝ ՌԴ պիտի պահեր, պահի միջանցքը իր վերահսկողության ներքո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետը նշեց՝ նախկինում էլ բազմիցս խոսել են Խծաբերդից մինչեւ Փառուխ տեղի ունեցած իրադարձությունների [մասին]․  «Ի վերջո եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է շփման գիծ հասկացությունը, եւ արձանագրվել են շփման գծից ներս ՌԴ խաղաղապահ ուժերի պարտավորությունները, եւ մեքն անընդհատ քաջալերել ենք, պրոբլեմ չենք ստեղծել, ինչով կարողացել օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն։ Ես չէի ուզի, որ Արեւմուտքը կամ Արեւմուտքից արված որեւէ ենթադրյալ հայտարարություն դառնար ՌԴ-ի եւ մեր հարաբերություններում կարեւորագույն կամ առանցքային գործոն։ Մեր հարաբերությունների ամենակարեւոր գործոնը մեր հարաբերություններն են, այն փոխադարձ պարտավորությունները, որ ունենք իրար նկատմամբ։ Ինչքանո՞վ ենք կատարում էդ պարտավորությունները։ Ես չեմ կարծում, որ Արեւմուտը որեւէ մեկի ձեռքը բռնել է եւ թույլ չի տալիս՝ էդ պարտավորությունները կատարվեն, ամենատարբեր ոլորտներում, անվտանգային ոլորտում, ռազմատեխնիկական հարաբերությունների ոլորտում, ԼՂ-ում խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված․․․ Եւ 2021-ին նույնիսկ, եթե չեմ սխալվում, էդպիսի դեպք էր տեղի ունեցել, երբ ՌԴ խաղաղապահի ներկայությամբ դիպուկահարից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել։ Մենք ասել ենք, գուցե նախկինում բարձրաձայն չենք ասել, բայց կարծում ենք, որ դրան ՌԴ արձագանքը պատշաճ չի եղել։ Ընդ որում, ինչքան ես եմ տեղեկացված, էդ մարդուն հենց խաղաղապահներն էին համոզել, որ խնդիր չկա, բարձրացի, մենք էստեղ ենք, կապահովենք քո անվտանգությունը, քո աշխատանքը իրականացրու, բայց էդ մարդը կես ժամ հետո սպանվել էր։ Ի՞նչ կապ ունի ստեղ Արեւմուտքը․․․ Խծաբերդի իրադարձությունները․․․ Էսօր մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո եւ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Արեւմուտքն ի՞նչ կապ ունի էստեղ»,- ընդգծեց Փաշինյանը։ Փաշինյանը կրկնեց՝ Հայաստանի եւ ԵՄ, Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ պարզապես չկա, գոյություն չունի։«Այլ հարց, որ մենք նաեւ արեւմտյան մեր գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաեւ անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր։ Նախկինում մենք նման հարցեր (չգիտեմ՝ ճիշտ էինք անում, թե սխալ էինք անում) ընդհանրապես չէինք քննարկում, որովհետեւ համարում էինք, որ տարածաշրջանում կա ան վտանգային ճարտարապետություն, որն առնվազն դե յուրե հատվածով պետք ա լինի հուսալի եւ անխոցելի։ Երբ տեսնում ենք, որ այդ անվտանգային համակարգը չի գործում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, կամ չի գործում այնպես, ինչպես ձեւակերված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք նաեւ արեւմտյան, եւ ոչ միայն արեւմտյան գործընկերների հետ անվտանգային օրակարգի հարցեր նույնպես քննարկում ենք»,- ասաց վարչապետը։
13:00 - 22 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ

Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն ​​հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։ Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները: Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
19:14 - 19 մայիսի, 2023
Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները․ Լավրով

 |armenpress.am|

Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Հաջորդ շաբաթ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։  «Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստը՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ դրական արդյունք կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնությանը։ Առաջիկայում պայմանավորվել են անցկացնել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ»,- ասել է Լավրովը։
18:41 - 19 մայիսի, 2023
ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը |armenpress.am|

ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն: Այս մասին վստահեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը: Լավրովը նախ նշեց, որ վերջին անգամ տեսնվել են բավականին վաղուց՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում և ուղիղ երկխոսությունը թույլ կտա հասնել լրացուցիչ արդյունքների: Մինչև երկկողմ ֆորմատին անցնելը՝ եռակողմ ֆորմատում Լավրովն առաջարկեց քննարկել Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների կարգավորման հարցերի ամբողջ շրջանակը: Նա նշեց, որ երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները կայուն լուծումների հասնելու ճանապարհային քարտեզներ են: «Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը: Համարում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտրանք գոյություն չունի: Մեր հերթին մենք հետաքրքրված ենք նրանով, որ այս տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն: Սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն»,-ասաց Լավրովը՝ հավելելով՝ հույս ունի, որ դրանք կհարգեն նաև մյուս բոլոր երկրները, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են տարածաշրջանում ներկայությամբ: Լավրովը նշեց նաև Լեռնային Ղարաբաղում, սահմանին իրավիճակի կայունացման, հումանիտար խնդիրների լուծման, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտությունը, նաև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, որի ուղղությամբ կողմերն աշխատում են:
15:29 - 19 մայիսի, 2023
Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է ենթադրվող խաղաղության պայմանագրի մի քանի դրույթներով։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Կուզեմ ընդգծել, որ շոշափվում է, որոշակի փոխըմբռնում կա նաև մի շարք հարցերով, ներառյալ` հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը և սահմանագծումը»,– ասաց Միրզոյանը։ Նա ընդգծեց հետագա էսկալացիաներ, ուժի կիրառում թույլ չտալու կարևորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Միրզոյանը շեշտեց` հայկական կողմն այս բանակցություններում կառուցողական աշխատանք է տանելու։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով` Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հետկոնֆլիկտային կարգավորումը, ըստ Բայրամովի, տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում։ Նրա խոսքով` վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը։   Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին էլ ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևեցին մինչև մայիսի 4-ը։  
14:52 - 19 մայիսի, 2023
ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը
 |armeniasputnik.am|

ՀՀ–ի նպատակը տարածաշրջանի երկարատև խաղաղությունն է. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանը, ինչպես միշտ, մասնակցում է բանակցություններին կառուցողական տրամադրվածությամբ։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` նշելով, որ Հայաստանի նպատակը շարունակում է մնալ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։ «Մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են մեր երկրների առաջնորդները»,– ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով` այս բանակցությունները հնարավորություն են ևս մեկ անգամ խոսելու ցավոտ թեմաների մասին։ «Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար ականատես ենք դառնում Ադրբեջանի կողմից էսկալացիաների, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումների։ Դրա վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, մենք հիմա չենք կարող նման արձանագրում անել»,– ընդգծեց Միրզոյանը։ Նշենք, որ այս հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հավելենք, որ քիչ հետո սկսվելու է Միրզոյան–Լավրով–Բայրամով եռակողմ հանդիպումը։
14:04 - 19 մայիսի, 2023
Լավրովը վստահ է, որ Երևանը կշահեր՝ ստորագրելով ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը

Լավրովը վստահ է, որ Երևանը կշահեր՝ ստորագրելով ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը

Վստահ եմ՝ Երևանը, ստորագրելով ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, կշահեր։ Այս մասին «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։  «2022 թվականի աշնանը Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել էր արտգործնախարարների մակարդակով։ Այնուհետև վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչև այժմ այն թղթի վրա է և չի կարող իրականացվել»,- ասել է Լավրովը։ Նա վստահություն է հայտնել, որ «եթե ​​Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր, Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»։
12:07 - 17 մայիսի, 2023
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները
 |1lurer.am|

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում: «Մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները»,- նշել է Չավուշօղլուն՝ Անթալիայի օդանավակայանում հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ հանդիպման օրակարգում են եղել նաև իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և հացահատիկի շուրջ գործարքը: «Քննարկել ենք նաև Ադրբեջան-Իրան հարաբերությունները և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև կարգավորումը։ Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք նաև ԱՄՆ-ԵՄ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
12:01 - 11 մայիսի, 2023
ՌԴ-ն, Իրանը, Սիրիան և Թուրքիան ճանապարհային քարտեզ կպատրաստեն. Լավրով
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն, Իրանը, Սիրիան և Թուրքիան ճանապարհային քարտեզ կպատրաստեն. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Մոսկվան առաջարկել է ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա քառակողմ ձևաչափի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ նախապատրաստել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր այսօրվա շփման օպտիմալ արդյունքը կարող է լինել պայմանավորվածությունը` փորձագետներին հանձնարարել հաջորդ նախարարական հանդիպմանը նախապատրաստել թուրք-սիրիական կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծը, որն այնուհետև կներկայացվի մեր պետությունների ղեկավարներին»,-ասել է Լավրովը՝ բացելով Մոսկվայում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումը: Ռուս նախարարը նշել է, որ այդ փաստաթղթում կան մի շարք սկզբունքներ, որոնք պաշտպանում են քառակողմ ձևաչափի բոլոր մասնակիցները։ «Նկատի ունեմ, նախևառաջ, հանդիպման մասնակից բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ու միասնականության անփոփոխ հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին»,-պարզաբանել է Լավրովը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ «Թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը, որին մասնակցում են իր արդյունավետությունն ապացուցած Աստանայի ձևաչափի բոլոր երեք երաշխավոր երկրները, նկատելի դրական ազդեցություն է ունենում ոչ միայն Սիրիայի շուրջ իրավիճակի, այլև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի վրա»,-ասել է Լավրովը: Նա կարևորել է քառակողմ հանդիպումը` ավելացնելով, որ երկրները հետևողականորեն գնացել են այդ արդյունքին։
13:55 - 10 մայիսի, 2023