Ռուսաստանում WSJ-ի լրագրողը երկամսյա կալանքի է դատապարտել՝ լրտեսության մեղադրանքով |azatutyun.am|
19:55 - 30 մարտի, 2023

Ռուսաստանում WSJ-ի լրագրողը երկամսյա կալանքի է դատապարտել՝ լրտեսության մեղադրանքով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանյան դատարանը երկամսյա կալանքի է դատապարտել The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչին՝ լրտեսության մեղադրանքով։ Որոշումը կայացվել է փակ դռների ետևում, լրագրողն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, թե նա «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։

Գործընկերների խոսքով, լրագրողը Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:

WSJ-ը հերքում է իր լրագրողի հասցեին մեղադրանքները և պահանջում անհապաղ նրան ազատ արձակել:

31-ամյա Գերշկովիչը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, առաջին օտարերկրացի լրագրողն է, որը ձերբակալվել է Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով՝ Խորհրդային միության փլուզումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել