Վերին Լարսով անցնող ճանապարհը փակ է բեռնատարների համար
 |armeniasputnik.am|
11:37 - 31 մարտի, 2023

Վերին Լարսով անցնող ճանապարհը փակ է բեռնատարների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վերին Լարսի անցակետը (վրաց-ռուսական սահման) և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ինչպես հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը, ձյան պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է:

Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը թույլատրվում է:

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել