ՌԴ փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները
 |armenpress.am|
20:24 - 31 մարտի, 2023

ՌԴ փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 31-ին հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։

ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել