lragir.am: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ զրո հանդուրժողականություն պետք է լինի քրեական կեցվածքի, բառապաշարի նկատմամբ։ Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, Արթուր Սաքունցը նշել է, որ պետք է անպայման տրվեր քաղաքական և իրավական գնահատական պետության զավթմանը, և այդ բոլոր ինստիտուտները, որոնք պատասխանատու են եղել պետության զավթման համար, ամրագրված լինեին այդ գնահատականում։

«Այդ պարագայում դա կլիներ այն ելակետային փաստաթուղթը, որի վրա պետք է կառուցվեին այս բոլոր առանձին իրավական նախագծերը։ Այս դեպքում խոսքը ոչ միայն իրավական համակարգի, այլև կրթական համակարգի, տնտեսական համակարգի մասին է։ Այդ պարագայում, նման գործողությունները չէին կարող համարվել լեգիտիմ, որովհետև Ազգային ժողովն արդեն տված կլիներ գնահատական, թե ինչպիսին չի կարող լինել պատգամավորների պահվածքը, որովհետև դա պետության զավթմանը բնորոշ վարքագիծ ու մտածելակերպ է։

Իսկ այն, որ քրեական աշխարհը պետության զավթման ժամանակահատվածում հիմնական գործիքներից և ինստիտուտներից մեկն է եղել իշխանության ձեռքին, դա փաստ է։ Դա այնքան բացահայտ փաստ է, որ դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան, լուսանկարներ կան, զեկույցներ կան և այլն»:-հավելել է նա։

Շարունակությունը՝ lragir.am-ում