Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին |armenpress.am|
07:19 - 29 նոյեմբերի, 2019

Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին |armenpress.am|

armenpress.am: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին: Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան դիմել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Ինչպես կասեք, Նիկոլ Փաշինյան»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ալեքսիս Օհանյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել