Ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում․ Ստոլտենբերգ |shantnews.am|
05:02 - 28 հոկտեմբերի, 2019

Ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում․ Ստոլտենբերգ |shantnews.am|

shantnews.am։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում։

Կիրակի Թրամփը հաստատել էր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ շաբաթ օրն ամերիկացի զինվորականների անցկացրած օպերացիայի ժամանակ ալ-Բաղդադին պայթեցրել էր մահապարտի գոտին։ Թրամփը երախտագիտություն էր հայտնել ՌԴ-ին, Թուրքիային, Սիրիային և Իրաքին՝ ահաբեկչի ոչնչացմանն օժանդակելու համար։

«Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ օպերացիան կարևոր քայլ է միջազգային ահաբեկչության դեմ մեր պայքարում։ ՆԱՏՕ-ն նախկինի պես հանձնառու է պայքարել մեր ընդհանուր թշնամու՝ ԻՊ-ի դեմ»,- Twitter-ում հայտնել է Ստոլտենբերգը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել