Անահիտ Բախշյանը միջնորդել է ՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված գործով քննչական խումբ ստեղծել և գործի նախաքննությունը հանձնարարել ՀՔԾ-ին  |pastinfo.am|
15:58 - 17 հունվարի, 2020

Անահիտ Բախշյանը միջնորդել է ՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված գործով քննչական խումբ ստեղծել և գործի նախաքննությունը հանձնարարել ՀՔԾ-ին |pastinfo.am|

pastinfo.am:   Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հոկտեմբերի 27-ի գործով անջատված մասն այլ քննչական ենթակայության հանձնելու և քննչական խումբ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝միջնորդությունը Դատախազությունը ստացել է երեկ։ Նշենք, որ ներկայացված միջնորդությունում Անահիտ Բախշյանը խնդրել էր գործի անջատված մասն ուղարկել ԱԱԾ-ից ՀՔԾ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ահաբեկչության զոհ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով կարճված վարույթը վերսկսվել է: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին գործի նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին։

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության ամենաարյունալի էջն է: Այդ օրը ԱԺ-ում գլխատվեց քաղաքական էլիտան: Ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:

Նաիրի Հունանյանը, որը դատապարտվել է ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար։Քրեական գործով ցմահ են դատապարտվել նաեւ Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարի ազատազրկման:

2019 թվականի սեպտեմբերի 11-ին Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, ինչը մերժվել է։

Բացի այդ՝ հայտնի է, որ Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել