Դատարանը մերժեց Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը |pastinfo.am|
16:23 - 10 փետրվարի, 2020

Դատարանը մերժեց Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատախազը նշել էր՝ Նարեկ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։ Պաշտպան Արամ Վարդևանյանը նշել էր, որ Նարեկ Մութաֆյանն ազատության մեջ գտնվելու ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսևորել. «Վերաքննիչ դատարանը նոր հանցանք կատարելու ռիսկի հետ կապված հստակ արձանագրել էր՝ այն խախտում է անմեղության կանխավարկածը։ Նարեկ Մութաֆյանը դեկտեմբերի 25-ից ազատության մեջ է, որևէ ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորել, ոչ մի խնդիր կամ ռիսկ չի նկատվել։ Այդ պարագայում ինչպես կարող է լինել այնպես, որ Նարեկ Մութաֆյանին նորից կալանավորելու միջնորդություն ներկայացվի»,- նշել էր Արամ Վարդևանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել