Աշխատանքային անվտանգության ինչ նորմերով պետք է աշխատեն այսօրվանից գործող առեւտրի կետերն ու կազմակերպությունները
12:50 - 23 ապրիլի, 2020

Աշխատանքային անվտանգության ինչ նորմերով պետք է աշխատեն այսօրվանից գործող առեւտրի կետերն ու կազմակերպությունները

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․

«Աշխատանքային անվտանգության ի՞նչ նորմերով պետք է աշխատեն այսօրվանից գործող առեւտրի կետերն ու կազմակերպությունները

Կարեւոր մանրամասներ ՀՀ պարետի նոր որոշումից.

Հավելված N 3-ում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ՝

«Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան:

Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ»:

2) «Աշխատանքի կազմակերպումը» բաժնի 3-րդ կետը լրացնել հետևյալ
պարբերությամբ.

«Կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող աշխատակիցների (65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ շնչառական
հիվանդություններ (ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ
բրոնխիտ), սրտի քրոնիկ հիվանդություն (սրտի անբավարարություն), երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ
(MS), ուղեղային կաթված տարած) և շաքարային դիաբետ ունեցող անձինք)
աշխատանքը կազմակերպել բացառապես հեռավար եղանակով, իսկ դրա
անհնարինության դեպքում՝ ապահովել աշխատանքի չներկայանալը՝ պահպանելով
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները»:

3) «Աշխատանքի կազմակերպումը» մասի 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել
հետևյալ խմբագրությամբ՝

«20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում պահպանել
սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:59-ից:

Պարետի ամբողջական որոշումը` https://www.gov.am/files/docs/4024.pdf ։ Ըստ այդմ`Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել