Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2.2% տնտեսական աճի դանդաղում, իսկ 2021-ին` 4.5% |hetq.am|
17:12 - 03 ապրիլի, 2020

Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2.2% տնտեսական աճի դանդաղում, իսկ 2021-ին` 4.5% |hetq.am|

hetq.am: «Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) 2020-ի» (Asian Development Outlook (ADO) 2020), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան առաջատար տնտեսական հրապարակման համաձայն, նոր թագավարակի (COVID-19) պանդեմիայի (համավարակ) ազդեցության ներքո զարգացող Ասիայում տարածաշրջանային տնտեսական աճը կտրուկ կնվազի 2020թ.-ին՝ մինչ 2021թ.-ին վերականգնվելը։

Զեկույցի շրջանակներում կանխատեսվում է, որ 2020թ-ին տարածաշրջանային աճը կկազմի 2.2%՝ 2019թ.-ի սեպտեմբերին ԱԶԲ-ի կանխատեսված 5.5%-ից 3․3 տոկոսային կետով իջեցում։ Ակնկալվում է, որ 2021թ-ին աճը կավելանա՝ հասնելով մինչև 6.2%-ի այն ենթադրությամբ, որ բռնկումը կավարտվի և գործունեությունը կկարգավորվի։ Բացառությամբ Հոնկոնգի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի, Թայբեյի, Չինաստանի ինդուստրիալ նոր տնտեսությունների՝ կանխատեսվում է, որ զարգացող Ասիայի աճն այս տարի կկազմի  2.4%՝ 2019թ-ի 5.7%-ի համեմատ՝ նախքան հաջորդ տարի 6.7%-ի հասնելը։ 

«Համաշխարհային համավարակի զարգացումը, ուստի և համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության հեռանկարները խիստ անորոշ են։ Աճը կարող է ավելի ցածր լինել, իսկ վերականգնումը՝ ավելի դանդաղ, քան այժմ կանխատեսում ենք։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուժեղ և համակարգված ջանքեր գործադրել՝ COVID-19-ի համավարակը զսպելու և վերջինիս ունեցած տնտեսական ազդեցությունը, հատկապես ամենախոցելիների վրա մինիմիզացնելու համար», - ասաց ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույակի Սավադան։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ) COVID-19-ի բռնկման պատճառով առաջին եռամսյակում արդյունաբերության, ծառայությունների, մանրածախ վաճառքի և ներդրումների ծավալների կտրուկ կրճատումը այս տարի կհանգեցնի աճի տեմպերի նվազեցման մինչև 2․3%-ի։ Աճը կվերականգնվի՝ հասնելով նորմալից բարձր 7.3%-ի 2021թ-ին՝ նախքան կվերադառնա աճի նորմալ տեմպին։ Հնդկաստանում վիրուսի տարածումը, ինչպես նաև գլոբալ վիճակի թուլացումը զսպելուն ուղղված միջոցառումները առ ոչինչ կդարձնեն հարկերի նվազեցման և ֆինանսական հատվածի բարեփոխումների օգուտները։ Կանխատեսումների համաձայն՝ 2020 ֆիսկալ տարում (ՖՏ) Հնդկաստանում աճը կդանդաղի՝ հասնելով 4.0%-ի՝ նախքան 2021 ՖՏ-ում 6.2%-ի չափով ամրապնդվելը։ 

Հայաստանում, տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ կանխատեսվում է, որ 2020թ.-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ.-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ Ակնկալվում է, որ 2020թ-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021թ-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։

Ասիայում թուլության մեծ մասը պայմանավորված է արտաքին միջավայրի վատանալով՝ ԱՄՆ, եվրոգոտու և Ճապոնիայի արդյունաբերական խոշոր տնտեսություններում աճի ստագնացիայով կամ անկումով։ Ապրանքների և նավթի որոշ արտահանողներ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի երկրները, կտուժեն հումքի գների անկումից։ Ակնկալվում է, որ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար այս տարի կկազմի միջինում  $35՝ 2019թ.-ին մեկ բարելի համար $64-ի համեմատ։ 

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել