Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ միջազգային ընկերությունն ուսումնասիրել է Երևանի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակը
14:03 - 29 մայիսի, 2019

Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ միջազգային ընկերությունն ուսումնասիրել է Երևանի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակը

Երևանի ուղղահայաց շարժունակության և անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ միջազգային ընկերությունն իրականացրել է մայրաքաղաքի վերելակային տնտեսության ընդհանուր վիճակի ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեմինարի ընթացքում ներկայացվել է խորհրդատուների հաշվետվությունն ու նախանշվել են հիմնական հնարավորությունները և խոչընդոտները, որոնք կարող են ազդեցություն ունենալ վերելակների փոխարինման հետագա ծրագրի և դրա կառուցվածքի վրա:

Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, միջազգային ու տեղական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Իրականացված ուսումնասիրությունները ներառում են վերելակային տնտեսության առկա վիճակը, տնտեսական և ֆինանսական գնահատականը, վերելակների փոխարինման ժամանակացույցը, ծրագրի հավանական տևողությունը, ինչպես նաև առաջարկվող լուծումները: Մայրաքաղաքի վերելակային ֆոնդի փոխարինման վերաբերյալ ներկայացնելով քաղաքային իշխանությունների մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը և Հայկ Սարգսյանն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել կատարված ուսումնասիրությունների ու առաջարկվող տարբերակների առնչությամբ:
Սեմինարի արդյունքներով եզրահանգումները կներառվեն խորհրդատուների առաջարկություններում և վերջնական հաշվետվության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել