Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|
17:45 - 26 փետրվարի, 2020

Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

pastinfo.am: «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ 

Փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը, թեեւ փաստաբանը ներկայացրել էր նրա նկատմամբ երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն։

Փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, իսկ փետրվարի 21-ին հայտնի է դարձել, որ Դատախազությունը մերժել է Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։

Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել