Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Նորայրի Մելիքյանը (հունիսի 26, 1982, Երեւան) ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալն է, ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն է։
 
Ծնվել է 1982թ․ Երեւանում: Սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա)։ 2008թ․ վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում՝ իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում։ 2003-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ։ 2006թ․ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010-ին՝ դոցենտի գիտական կոչում։

2007-2012 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական։ 2012-ի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2013թ․ նոյեմբերից մինչեւ 2016թ․ մայիս եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր: 2016թ․ մայիսի 5-ից մինչեւ 2018թ․ սեպտեմբերի 26-ը ստանձնել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն է։
Անկուսակցական է։
2020 թվականի Հայաստանի սահմանադրական հանրաքվեի ժամանակ եղել է «Ոչ» քարոզչական կողմի ղեկավարը
Հունիսի 12-ի բախումների գործով 4 մեղադրյալ ազատ արձակվեց |azatutyun.am|

Հունիսի 12-ի բախումների գործով 4 մեղադրյալ ազատ արձակվեց |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը կալանքից ազատեց հունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրյալի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Եվս 8 անձի դեպքում կիրառված տնային կալանքը փոխվեց, այս դեպքում էլ ընտրվեց վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Հանրային մեղադրողները մինչդեռ առաջարկում էին պահպանել նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցները։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը երեք մեղադրյալի շահեր է ներկայացնում, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դատարանի որոշումն իրենց բավարարում է։ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք էր առաջադրվել 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրվում էր խուլիգանության հոդվածով ու 1-ը՝ զանգվածային անկարգության։ Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել էր հատուկ միջոցների և ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահության նախարարության, ստացել էին բեկորային վնասվածք։ Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն, դեռ որևէ մեղադրյալ ոստիկան չկա։   Լուսանկարը՝ hetq.am-ի։ 
19:49 - 12 օգոստոսի, 2024
Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության. Ռուբեն Մելիքյան

Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության. Ռուբեն Մելիքյան

Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության: Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։ Ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։ Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Ապրիլի 18–ին Սամվել Վարդանյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց կիրառել տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ խափանման միջոցները։
20:54 - 25 հուլիսի, 2024
Ձերբակալվել ու արագ դատարան է ներկայացվել 8 անձ, որոնցից 7-ի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել․ փաստաբան Ռուբեն Մելիքյան

Ձերբակալվել ու արագ դատարան է ներկայացվել 8 անձ, որոնցից 7-ի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել․ փաստաբան Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հունիսի 15-ին ձերբակալվել ու արագ դատարան է ներկայացվել 8 անձ, որոնցից 7-ի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել․  «Այսօր ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում․ Կարմեն Մնացականյան - 1 ամիս, Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս, Լևոն Սաֆարյան - 2 ամիս, Արմենակ Խաչատրյան - 2 ամիս և Ավետիք Ջիլավյան - 1 ամիս»,  նշել է Մելիքյանը իր էջում։  Այսօր հունիսի 16-ին փաստաբանը լրացում է կատարել իր ֆեյսբուքյան գրառման մեջ և նշել, որ ըստ որոշման Տիգրան Սարիբեկյանը կլինի 2 ամսվա տնային կալանքի տակ, իսկ Նարեկ Պետրոսյանը՝ 1: Սամվել Բաղդասարյանի կալանքի որոշման մասին փաստաբանը դեռ տեղեկություն չի հրապարակել։ Նա նաև նշել է՝ ի՞նչ մեղադրանքով են ձերբակալվածները հայտնվել կալանքի տակ․ «Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյուսը՝ փետի կտոր։Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»»։
12:21 - 16 հունիսի, 2024
ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան
 |news.am|

ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան |news.am|

news.am: Նախօրեին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված և այս պահին ձերբակալված ակցիայի 28 մասնակիցներից և ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը: «Այն , որ այս պահին մեղադրանք դեռ չկա առաջադրված տարօրինակ չէ, ժամանակ ունի վարույթը վերահսկող մարմինը, պետք է գնահատի յուրաքանչյուրի գործողությունները: Ես հույս ունեմ, որ մեղադրանք չի ատռաջադրվի, քանի որ կադրերով էլ երեւում է, որ որեւէ իրավախախտում չի եղել: Մի երկու հոգի նկատել եմ, որ շշեր էին նետում, ընդ որում չէի էլ ճանաչում նրանց: Հնարավոր է, որ նրանք նույնիսկ կապ չեն ունեցել շարժման հետ: Նաեւ պետք է ասեմ, որ հակառակ կողմից` ոստիկանների կողմից էին իրեր նետվում: Այնտեղ չի եղել քար, փայտ, միայն շշեր եւ այդ ծխացող գլանակները, այլ բան ես չեմ նկատել, քանի որ ներկա էի: Կային մարդիկ, որոնք դիտողություն էին անում սեւբերետավորներն, թե ինչ եք անում, նրանց նույնպես ձերբակալում էին: Ձերբակալել են Բագրատ Սրբազանի կողքին գտնվող երկու սարկավագներին, որոնք հանգիստ կանգնած էին, բա դա ինչպես են բացատրում»,-ասաց նա: Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ  ձերբակալվածներից 15-ը այս պահին գտնվում են Երեւանի ՁՊՎ-ում, իսկ 6-ը եւ 7-ը համապատասխանաբար Մասիս քաղաքի  ՁՊՎ-ներում, նրանք բոլորը ունեն փաստաբաններ: «Նրանցից որեւէ մեկն այս պահին իր մեղքը չի ընդունել եւ ես հույս ունեմ, որ տեսանյութերը նայելով նրան ազատ կարձակեն»,-ասաց նա: Իրավապաշտպանը նշեց, որ Դանիել Սարկավագին ազատ են արձակել, որին ծեծի էին ենթարկել ոչ պատշաճ բառապաշարով:
11:59 - 01 հունիսի, 2024
Ձերբակալել են Մարտակերտի նախկին քաղաքապետին
 |news.am|

Ձերբակալել են Մարտակերտի նախկին քաղաքապետին |news.am|

news.am: Ձերբակալել են Մարտակերտի նախկին քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:  Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում  ասաց, որ քաղաքապետին ձերբակալել են խարդախության կասկածանքով, սակայն այստեղ քաղաքական դրդապատճառներ կան:«Ասկերանի քաղաքպետի ձերբակալության նույն պատմությունն է կրկնվում,Մարտակերտի քաղաքապետը իր հետ բերել է քաղաքին պատկանող ավտոմեքենա, Հայաստանում հաշվառման կանգնեցնելու հետ կապված նրանից ոստիկանությունը պահանջել է որ ավագանու որոշում լինի, եւ դա որակվել է որպես խարդախություն: Հիմա հարց է առաջանում, որ խարդախություն կամ հափշտակութուն է, ով է տուժողը, Ադրբեջանի՞ շահերն են պաշտպանում, կամ Ադրբեջանի հափշտակած Մարտակերտ համայնքի՞ շահերն են պաշտպանում: Երկու դեպքում էլ որեւէ մարտակերտցի կամ ասկերանցի խնդիր չի բարձրացրել: Այս մարդիկ այս անպատվաբեր պատվերն են ստանձնել եւ միակ նպատակը բնականաբար քաղաքական է, որովհետեւ մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպել էր Արցախի իշխանությունների հետ եւ ինչ աստիճան եղկելի պատվերի հետ գործ ունենք»,-ասաց  նա:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
10:12 - 25 մայիսի, 2024
Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբան
 |tert.am|

Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբան |tert.am|

tert.am: Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ։   Այս մասին  Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսի ժամաանկ նշեց Ռուբեն Մելիքյանը։   «Երեկ կեսգիշերին տեղի է ունեցել մի աննախադեպ բան, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների ռեժիմի հետագա դեկրատացիայի մասին է խոսում և հերթական քայլն է դեպի գահավիժում։ Տարբեր տեսակի արժեքների, իրավական արժենքերի, մարդկային արժեքների և այլնի մասին է։ Այն ճանապարհը, Երևանի քննչական վարչությունից Պարույր Սևակի փողոց, մինչև ձերբակալվածների պահման վայր, որը գտնվում է Էրեբունու ոստիկանության հարակից տարածքում, այդտեղ տեղի է ունեցել  մի սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ուղղակի ով գտնվում է պետության լիակատար պատասխանատվության ներքո, պետությունը ոտքով, գլխով պատասխանատու է այդ անձի համար,  որովհետև նա ձերբակլաված է։ Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ դառնա»,- ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։  Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Վարդանյանի փաստաբանը այսօր հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
20:13 - 16 ապրիլի, 2024
Մտադիր ենք Ֆրանսիայի դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները․ Ռուբեն Մելիքյան

Մտադիր ենք Ֆրանսիայի դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները․ Ռուբեն Մելիքյան

Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․ «Հայտնում եմ հանրությանը, որ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին։ Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին պարոն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին՝ որպես Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ու հանրահռչակման ուղղությամբ իր ջանքերի գնահատական։ ՀԳ. Նկատե՞լ եք, որ Նիկոլական արտադրության «Ժողովրդավարության բաստիոն» մակնիշի գործ կարողները շատ ավելի «ամենագնաց» են, քան ֆրանսիական արտադրության «Բաստիոն» մակնիշի զրահամեքենաները։ Այնուհանդերձ, նրանց կարած գործերը դիմացկունությամբ բնավ աչքի չեն ընկնում, իրականության ու տրամաբանության հետ թեթև հպումից  վերածվում են ծաղրանկարի»։
10:11 - 27 նոյեմբերի, 2023
Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը. Ռուբեն Մելիքյան

Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ դադարեցնում են 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի իրավունքների պաշտպանությունը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։ Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։ Ազատությու՛ն տիկին Գայանեին։ Փաստաբաններ՝Վահան ՀովհաննիսյանՌուբեն ՄելիքյանՎահան Գևորգյան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։
19:46 - 23 մայիսի, 2023