Արտաշատի բժշկական կենտրոնը կընդունի կորոնավիրուսով վարակված անձանց
15:16 - 31 մարտի, 2020

Արտաշատի բժշկական կենտրոնը կընդունի կորոնավիրուսով վարակված անձանց

Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն»,-հայտնում են ԲԿ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել