civilnet.am: Ալեքսանդր Քանանյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, ծնվել է Թբիլիսիում, արդեն 20 տարի մշտապես բնակվում է Քարվաճառում: Վերջերս նա երկշաբաթյա հացադուլ արեց և կանխեց նոր ՀԷԿ-երի շինարարության ծրագրերը, որոնց հետևանքով շրջանի գետերը ուղղվում են խողովակներ, արդյունքում՝ խաթարվում է բնության ներդաշնակությունը: Քանանյանը մշտապես հրապարակային կոշտ քննադատություններ է հնչեցնում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նրա կառավարությունների հասցեին:

Քանանյանն ասում է, որ մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններով Արցախը պետք է ազատվի քրեաօլիգարխիկ վարչակարգից: