Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը

 |armenpress.am|
21:31 - 31 մարտի, 2020

Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը»,– ասաց նա։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկությանը մասնակցածների թվերն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 27893 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 70,6%–ը, Ասկերան` 9611 ընտրող կամ 79,4%–ը, Հադրութ` 6707 ընտրող կամ 76,3%–ը, Մարտակերտ` 9942 ընտրող կամ ընտրողների 73,3%–ը, Մարտունի` 12657 ընտրող կամ ընտրողների 72,5%–ը, Շահումյան` 1600 ընտրող կամ 74,8%–ը, Շուշի` 2853 ընտրող կամ ընտրողների 71,7%–ը, Քաշաթաղ` 4799 ընտրող կամ ընտրողների 67,5%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 409 ընտրող կամ ընտրողների 52,2%–ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել