Բակո Սահակյաը ներկա է եղել ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը
12:05 - 29 դեկտեմբերի, 2019

Բակո Սահակյաը ներկա է եղել ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների եւ վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել