tert.am: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնի համար պայքարից հեռացել է Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, որին չի հաջողվել հաղթահարել 10 տոկոս ձայների շեմը:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, երեքշաբթի կայացել է խորհրդարանում պահպանողականների խմբակցության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով առաջատարը կրկին թագավորության ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն է: Վերջինս 126 ձայն է ստացել: Առաջին փուլում Ջոնսոնը 114 ձայն էր ստացել:

Երկրորդ տեղում է 46 ձայն հավաքած ԱԳ ներկայիս նախարար Ջերեմի Հանթը: Երրորդը ձայների քանակով (41) շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվն է: Նրան հաջորդում են միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը (37 ձայն) և ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը (33 ձայն):